Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, Aysor.am-ին ասել է Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը։
Էդգար Մալաքյանը կկալանավորվի մեկ ամիս ժամկետով։
«Մի որոշմամբ ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ, մեկ այլ որոշմամբ՝ բավարարվել ֆուտբոլիստին կալանավորելու միջնորդությունը»,- ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ մյուս եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոցի գործով դատական նիստն ընդմիջվել էր։ Նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 18։00-ին։