Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որակազրկվել է մեկ խաղով: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնական կայքը:
Մարզիչը որակազրկվել է Անգլիայի առաջնության շրջանակներում «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը՝ ընդմիջմանը մրցավարին քննադատելու համար:
Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած խաղում Մոուրինյուի թիմը պարտվել էր 1:2 հաշվով, իսկ խաղի 44-րդ րոպեին մրցավարը դաշտից հեռացրել էր Նեմանյա Մատիչին: Ընդմիջմանը Մոուրինյուն փորձել է մտնել մրցավարների սենյակ, որից հետո «վաստակել էր» հեռացում:
Մարզիչը տուգանվել է նաև 40 հազար ֆունտով: