Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին 25 հազար ֆունտով:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պորտուգալացի մասնագետն Անգլիայի առաջնության 19-րդ տուրում՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, քննադատել է մրցավարներին:
Մոուրինյուին բարկացրել է այն, որ մրցավարը 11 մետրանոց հարված չի նշանակել Սեսկ Ֆաբրեգասի ընկնելուց հետո: