Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում:
Գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ' գերակա հանրային շահ: Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովի շուրջ 40 աշխատատեղ: Արդյունքում՝գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի: