Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ընդունված նախագիծը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որակում է կարեւոր' շեշտելով, որ Ֆրանկոֆոնիան մեծ կազմակերպություն է եւ շատ ողջունելի է, որ համաժողովին ներկա ութսուն երկրների պատվիրակներ միասին ընդունեցին ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւը:
«Բանաձեւի գլխավոր ուղերձն այն է, որի մասին Հայաստանը բազմիցս արտահայտվել է, որ այլեւս երբեք թույլ չտանք նոր հանցագործություններ, նոր ցեղասպանություններ կատարվեն եւ դրա համար անհրաժեշտ է, որ համախմբենք մեր ջանքերը: Ֆրանկոֆոնիան ներկայացնոմ է աշխարհի հինգ մայրցամաք եւ ութսուն երկրներիի պատվիրակ վերահաստատեց, որ պետք է ջանքեր գործադրենք ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Էդվարդ Նալբանդյանը: