Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները:

 

Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց է ունեցել GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները: