Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է կատալոնյան «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Նշենք, որ Օբամեյանգի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է 2020թ-ին:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 10 գոլի հեղինակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: