Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի և «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի ծառայություններով. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Կլոպը կարծում է, որ այդ ֆուտբոլիստները կուժեղացնեն թիմի կազմը, որն այս մրցաշրջանում ճգնաժամ է ապրում:
Նշենք, որն Խեդիրայի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2015-ի ամռանը: Ինչ վերաբերում է տեր Շտեգենին, ապա կատալոնյան ակումբը մտադիր չէ բաժանվել իր դարպասապահից:
Բունդեսլիգայի 20 տուրից հետո դորտմունդյան ակումբը 19 միավորով 16-րդ տեղում է: