Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում հայտնվել է «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Լուկաս Սիլվան:

Մադրիդյան թիմը 21-ամյա բրազիլացուն ձեռք կբերի Սամի Խեդիրայի հեռանալու դեպքում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Խեդիրան հավանաբար կհեռանա իսպանական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2015թ-ի ամռանը: