Մադրիդի «Ռեալը» շարունակում է տաղանդներ փնտրել: Այս անգամ մադրիդյան թիմի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միլանի» երիտասարդ հարձակվող Հակիմ Մաստուրը. տեղեկացնում է Marca-ն:
16-ամյա ֆուտբոլիստին միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին 5 անգամ արդեն ընդգրկել է թիմի հայտացուցակում, սակայն պաշտոնական խաղերում «Միլանի» կազմում նա դեռ նորամուտը չի նշել:
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստին նախորդ մրցաշրջանում ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնան», սակայն «Միլանի» ղեկավարությունը չի համաձայնվել:
Նշենք, որ «Ռեալն» օրեր առաջ ձեռք է բերել մեկ այլ 16-ամյա ֆուտբոլիստ Մարտին Էդեգորին: