Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Անչելոտին ցանկանում է Դե Խեային թիմ բերել՝ որպես Նավասի մրցակից:

Իր հերթին Լուի վան Գալը չի պատրաստվում հրաժարվել դարպասապահից և մտադիր է երկարաձգել նրա հետ պայմանագիրը: