Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն' գերմանական ակումբը ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել դեռևս երկու տարի առաջ, սակայն Մորատան նախընտրեց «Ռեալ»-ից տեղափոխվել թուրինյան թիմ: Ավելի վաղ, ֆուտոլիստը հայտարարել էր, որ չգիտի, որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունք ունի: