Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 12-ին Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

 

 

Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: