ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: