ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հրավերով հունիսի 29-ին երկօրյա այցով մեկնել է Սլովակիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի հետ: