ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:

 

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների' զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու ներդաշնակեցմանը:

 

Հոկտեմբերի 24-ի երեկոյան գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Վիսբադեն (ԳԴՀ)՝ Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով: