Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշվում է Եվրոպական միության պաշտոնական կայքում: Հոկտեմբերի 12-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մանդատ է տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: «ԵՄ-ը հանձնառու է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ շարունակաբար զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցություն' համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»,- ասվում է կայքում:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը: