Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է խախտել երկրի բնակիչների՝ խաղաղ երթեր իրականացնելու իրավունքը: Այս անգամ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում ոստիկանները հարձակվել են երթ անել ցանկացող խմբի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Ոստիկանները, ում հարձակումից շատերը տապալվել են գետնին, անմիջապես ձերբակալել են արհմիությունների կոչով ցույց անելու դուրս եկած երիտասարդներին: