Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա այն բանի համար, որ վերջիններս իսլամական սրբազան Ռամադան ամսվա ընթացքում օգտագործել են ոգելից խմիչքներ: Այս մասին տեղեկացնում է CNN Turk հեռուստաալիքը:

 

Դեպքը տեղի է ունեցել Velvet Indieground խանութում: Տղամարդկանց խումբը գոռոցներով մտել է խանութ և սկսել ծեծ ու ջարդը: Ամենայն հավանականությամբ, նրանց դուրս չի եկել այն, որ Ռամադանի ամսվա ընթացքում այդտեղ խմում են գարեջուր և ռոք երաժշտություն են լսում: Նախնական տվյալներով` տուժել է մեկ մարդ:

 

Radiohead խումբն աևդեն մեկնաբանել է կատարվածը` իր աջակցությունն ու սերը հայտնելով Ստամբուլի երկրպագուներին: