Ադրբեջանն ու Իրանը կմիավորեն իրենց երկաթուղային ճանապարհները մինչև 2016 թվականի ավարտը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը՝ մեկնաբանելով Աստարա քաղաքում երկու երկրի պատվիրակությունների՝ օրերս տեղի ունեցած հանդիպման արդյունքները. փոխանցում է regionplus.az-ը:
Հանդիպման ընթացքում հաստատվել է ծրագիրը, համապատասխան որի ճանապարհների միացման համար ադրբեջանական կողմը պետք է կառուցի 7 կիլոմետրանոց հատված, իսկ Իրանը՝ 2 կիլոմետրանոց:
Դեսպանի խոսքով՝ Բաքուն պատրաստ է ճանապարհի իր հատվածի կառուցումն սկսել 10 օրվա ընթացքում:
Աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է բեռնաշրջանառությունն աստիճանաբար հասցնել 10 մլն տոննայի՝ ներկայիս 0,6 մլն-ի փոխարեն: Միացնելով իրենց երկաթուղիները՝ Իրանն ու Ադրբեջանը փաստացի կյանք են տալիս «Հյուսիս-հարավ» ճանապարհին: