ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

 

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաև ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը հանդիսանում է վերոհիշյալ հանձնաժողովների փոխնախագահ:

 

Հոկտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

 

Նույն օրը նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և հայկական համայնքի հետ: