ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը եւ Լենա Նազարյանը: