Պետք է ավելի կազմակերպված և կենտրոնացած խաղանք: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը' վերլուծելով իր թիմի խաղը: Մարզիչը նշել է, որ իր թիմը պետք է ավելի հուսալի խաղա պաշտպանությունում:

«Մեզ անչափ անհրաժեշտ է պաշտպանությունում կրկին լավ գործել: Պետք է ավելի կազմակերպված և կենտրոնացած գործի: Թիմը պետք է վերադառնա իր խաղին»,- Տուխելի խոսքը մեձջբերում է Fox Sports-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 8 տուրերից հետո դորտմունդցիները 17 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են: