Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով ձգտում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, ցանկանում է, որպեսզի ամերիկյան Գաղտնի ծառայությունն արդեն հիմա իրեն թիկնազոր տրամադրի: Այս մասին Թրամփը, ով ներկայում հանրապետական թեկնածուների շարքում նախընտրական արշավի առաջատարն է, հայտնել է Hill պարբերականին տված հարցազրույցում:

 

 

Նա կարծիք է հայտնել, որ եթե Օբաման 2008-ի նախընտրական արշավի ժամանակ ցուցաբերեր այնպիսի լավ արդյունքներ, ինչպիսին հիմա ունի ինքը, ապա նա ավելի շուտ թիկնազոր կունենար: Նա նշել է, որ հանրապետականներից ներկայիս արշավի բոլոր մասնակիցների շարքում ինքը նախընտրական միջոցառումներին հավաքում է ամենամեծ բազմությունը: «Նրանք չեն շտապում, քանի որ ես հանրապետական եմ: Նրանք թքած ունեն»,- կատակով հավելել է քաղաքական գործիչը:

 

 

Ավելի ուշ 69-ամյա Թրամփը լրջացրել է տոնն ու ցանկություն հայտնել, որ Գաղտնի ծառայությունն ավելի ակտիվ գործի, ձգտի պաշտպանել նրան, ով, ինչպես ինքը, հավաքում է 20 հազար մարդ: