«Դա քաղաքացի, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի իրավունքն է, ուստի ես որևէ ձևով չեմ անդրադառնում, իսկ Սահմանադրական դատարան դիմելը իրավական տիրույթի հարց է, և ես իրավական տիրույթի հարցերին չեմ անդրադառնում: Նախագահի թեկնածուն ինչպես ճիշտ գտել, այնպես էլ արել է»,- անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու որոշմանը՝ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզում արած այն հայտարարությունը, թե «Շանսը ո՞րն է, որ ասեմ՝ հարյուր, իննսուն տոկոս լավ ա՞, կամ ութսուն, լավ չէ՝ վաթսուն. Ինչքա՞ն կուզեք, էդքան խփենք», Էդուարդ Շարմազանովը տվել է հետևյալ պատասխանը. «Նախագահը հումորով է պատասխանել, այսինքն ժողովուրդն ինչքան ուզի, այնքան կլինի, որովհետև ամեն ինչ ժողովուրդն է որոշում»:
Փայլակ Ֆահրադյան