Ռուսական Sport-express պարբերականն անդրադարձել է այն ֆուտբոլիստներին, որոնց բացակայությունը կզգացվի Եվրո 2016-ում:
Ցանկում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում մասին կայքը գրում է.
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել այդ լեգենդների հետ, սակայն մի բանով հայը հաստատ նման է բրիտանացիներին՝ նա իր խաղամակարդակով գերազանցում է հայրենակիցներին։ Սակայն այդ ամենը Մխիթարյանի համար և՛ ուրախություն է, և՛ դժբախտություն: Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա: Հայաստանն այդպես էլ ոչ մի հաղթանակ չտոնեց ոչ այնքան ուժեղ խմբում»,- գրում է կայքը: