Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո կմեկնի Անգլիա: Կիսապաշտպանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ, որն ավարտվում է 2017թ.:
Sportfakt.ru-ի տեղեկությունների համաձայն' Մխիթարյանին ձեռք բերելու ավելի մեծ հավանականություն ունի Լոնդոնի «Արսենալը»: Թիմն արդեն բանակցել է ֆուտբոլիստի գործակալի հետ, իսկ այժմ բանակցություններ են ընթանում ակումբների միջև:
Մխիթարյանի ներկայացուցիչները ֆուտբոլիստի համար արդեն տուն են ընտրել Լոնդոնում: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունն անգլիական ակումբներից որևէ մեկ կկայանա մինչը Եվրոպայի առաջնության մեկնարկը: