Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բաց կթողնի ազգային ընտրանու կազմում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում, որոնցում արգենտինացիները մրցելու են Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականների դեմ: Այս մասին տեղեկացնում է Sport-ը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն էր հայտնել, որ Մեսսի ապաքինվելու գործընթացն արագացվի, սակայն «Բարսելոնան» մերժել էր: Խաղերը տեղի կունենան նոյեմբերի 14-ին և 17-ին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Պրիմերայի 6-րդ տուրում «Լաս Պալմասի» դեմ խաղում: Ակնկալվում է, որ Մեսսին կապաքինվի մինչև «Ռեալի» դեմ նոյեմբերի 21-ին կայանալիք դիմակայությունը: