Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի' անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը:

 

Վերջինս նայելով անասունին, ասել է, որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընդերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի'թռչունի գլխով, կովի մարմնով:

 

Գյուղացիներն ասել են, որ նման դեպք առաջին անգամ է հանդիպում գյուղում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում