Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան և Երևանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի տակ կանգնած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ է իջել և մոտենալով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության ծառայողներին' հայտնել, որ իրեն դանակահարել են, դանակահարողը գտնվում է ավտոմեքենայում:
Ոստիկանները նրան և ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ուղևորին՝ ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:
Բժշկական օգնություն ստանալուց հետո վարորդը նույնպես բերման է ենթարկվել բաժին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն դանակով հարվածել է 1975 թ. ծնված Արթուր Մ.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ, իսկ վիճաբանությունը կանխելու և դանակը խլելու նպատակով միջամտած 1965 թ. ծնված Սամվել Ե.-ն ձեռքի շրջանում նույնպես ստացել է վնասվածք:
Մեսրոպ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Արթուր Մ.-ին և Սամվել Ե.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: