Երբ «Սպարտակը» ձեռք բերեց Արասին, թիմ եկավ առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին հայտարարել է մոսկովյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը:

«Դեռ անցյալ մրցաշրջանում եմ ասել, որ Օզբիլիսն իր դիրքում լավագույնն է մեր առաջնությունում: Սակայն նա վնասվածք ստացավ և բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի սկիզբը: Երբ «Սպարտակը» ձեռք բերեց Արասին, թիմ եկավ առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այս ամենն ասում եմ, քանի որ շատերը խոսում են «Սպարտակի» պահեստայինների բացակայության մասին: Ինչպե՞ս թե չկա պահեստային նստարան, «Սպարտակում» կա մեծ պահեստայինների նստարան (ծիծաղում է)»,- Մոստավոյի խոսքը մեջբերում է rusfootball.info-ն: