Մոսկվայի մարզի Ալաբինո զորավարժարանում ընթացող «Տանկային երկամարտ-2014» աշխարհի առաջնության երկրորդ փուլի առաջին մրցարշարն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով: «Առաջին ժամանմանը լեյտենանտ Ռինատ Խադիևի հրամանատարությամբ Ռուսաստանի անձնակազմն առաջինն է հասել վերջնակետին' 17 րոպե 6 վայրկյան ցուցանիշով, չնայած մեկ անգամ ձախողվել և տուգանային շրջան էր կատարել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին հաղորդել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

 

Երկրորդ տեղն են գրավել Հնդկաստանի ներկայացուցիչները' 18 րոպե և 37 վայրկյան, իսկ երրորդը վերջնակետին են հասել Ղրղըզստանի տանկիստներին' 19 րոպե 26 վայրկյան ցուցանիշներով:

 

«Երկրորդ մոտեցման ժամանակ կրկին առաջատարն էր ռուսական անձնակազմը' կրտսեր սերժանտ Մարատ Խալիկովի հրամանատարությամբ: Մեր անձնակազմին հաջողվել է տարածությունն անցնել 16 րոպե 53 վայկրյան ժամանակահատվածում և հարվածել բոլոր թիրախներին»,- հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: Այս անգամ ռուս տանկիստների հիմնական մրցակիցներն են եղել Ղազախստանի և Չինաստանի ներկայացուցիչները, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար' երկրորդ և երրորդ տեղերը:

 

Մրացարշավի մասնակիցներն առաջին շրջանի ժամանակ պետք է հաղթահարեին տարածությունը առանց թիրախները խոցելու, իսկ երկրորդ շրջանի ժամանակ արդեն անհրաժեշտ էր հարվածել 1,6-1,8 հազար մետր հեռավորության վրա տեղադրված թիրախներին, որոնք երևան էին գալիս տանկիսների համար անհայտ հերթականությամբ:

 

«Տանկային երկամարտ-2014» աշխարհի առաջնության երկրորդ փուլը բաղկացած է երկու մրցարշավից՝ «Սպրինտ» և «Հետապնդման մրցարշավ»: «Սպրինտ» մրցարշավի առաջին օրն անցել է օգոստոսի 8-ին, իսկ ընդհանուր արդյունքները պարզ կդառնան օգոստոսի 11-ին և 12-ին:

 

Տանկային երկամարտի աշխարհի առաջին առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել Է օգոստոսի 4-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 16-ը: Առաջնությանը մասնակցում են 12 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի եւ այլ երկրների թիմերը: Ավելի քան 20 երկրների պատվիրակություններ հանդես են գալիս որպես դիտորդներ: Առաջին փուլում լավագույն արդունքներ են ցույց տվել Ռուսաստանի եւ Հայաստանի տանկիստները: