Անկարայի հանրապետական դատախազությունը հրապարակել է մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է:
Մյուս ահաբեկչի ինքնությունը պարզելու նպատակով աշխատանքները շարունակվում են:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի պաշտոնական թիվը հասել է 102-ի, վիրավորվածների թիվը' 500-ի: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտները: