Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները չեն կարող թույլ տալ սիրիական զորքերի դեմ պայքարող գրոհայինների մուտքը, տեղեկացնում է lifenews-ը:
«Եվ, իհարկե, մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նրանք, ստանալով մարտական փորձ ու անցնելով քարոզչական մշակում, հայտնվեն Ռուսաստանի տարածքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը: