Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում են աշխարհի շատ հայտնի հայեր։

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի՝ եւս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար։

Նա մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որին կից գրել է․ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող եւս մեկ ցեղասպանություն թույլ տալ»։