Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կայանալիք դիմակայությունից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յոնահս Հոֆմանն անդրադարձել է խաղին և նշել.
«Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը տանն է մնացել: Այդ որոշումն ակումբն է կայացրել: Մենք ուսումնասիրել ենք «Գաբալայի» խաղը: Կփորձենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Չի կարելի թույլ տալ մրցակցին ստանդարտներն իրացնել, նրանք դրանում ուժեղ են: Ամեն ինչ կանեմ հաղթանակի համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է azerisport-ը: