Թուրքական Կայսերի (Կեսարիա) քաղաքում բնակվող 15-ամյա Ու. Է.-ն ձերբակալվել է ինտերնետ-սրճարանի առջևից երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն ազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում: