Թուրք տարբեր գործիչներ շարունակում են երկրի ներսում քրեական և վարչական պատասխանատվությունների ենթարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokr athaber.net-ը, այս անգամ էրդողանական բռնաճշնումների թիրախում է հայտնվել թուրքական ձախակողմյան ուղղվածություն ունեցող SoL պարբերականի պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըն:

 

Նրա դեմ դատական գործ էր հարուցվել այն բանի համար, որ վերջինս 2014 թվականի մարտին պարբերականի առաջին և հինգերորդ էջերում լուր էր հրապարակել «Մենք ձախակողմյաններ ենք, դու' գող» խորագրով, որտեղ իբր վիրավորել էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանին: Դատարանը Քազջըին դատապարտել է 11 ամիս 20 օրազատազրկման' «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ: