Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող 32-ամյա Գ. Ս.-ն կալանավորվել է սոցիալական ցանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Մեղադրյալը, սակայն, իր դեմ ներկայացրած մեղադրանքները չի ընդունել՝ պնդելով, որ արված հրապարակումն իրեն չի պատկանել: Նա հայտնել է, որ իր էլեկտրոնային հասցեն գողացվել է 10 ամիս առաջ:
Ադանայի ոստիկանությունը, որպես պատճառաբանություն բերելով Գ.Ս.-ի երկրից փախչելու հավանականությունը, նրան կալանավորելու մասին որոշում է ընդունել: