Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել, գրում է Ռիա Նովոստին։
«Մոլոտովի կոկտեյլ է նետվել Ռակովեցկայա փողոցում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով՝ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարել են դեսպանատան աշխատակիցները։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի 34-ամյա քաղաքացու։ «Հսկողության տեսախցիկների տեսգրությունների համաձայն՝ տղամարդուն ուղեկցել է երկրորդ անձը, ով փախել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մայթին ոստիկանները հայտնաբերել են թղթե տոպրակ, որի մեջ եղել են չորս Մոլոտովի կոկտեյլներ, հայտնում է RMF FM-ը: