Մոսկվայի Խամովնիկիի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանի կալանավորման ժամկետը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 17-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Մոսկվա» գործակալությունը, այս մասին հայտնել է Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանը:
«Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Միրզոյանի կալանքը: Սպասվում է, որ դեկտեմբերին քննությունը կավարտվի», - ասել է փաստաբանը:
Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ էր բացել հայ ներգաղթյալ է' 43-ամյա Արթուր Միրզոյանը: «Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի' որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են զինանշանին: Միրզոյանը նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով:
Նախաքննության ժամանակ նա նշել է, որ անձնական խնդիր չի ունեցել, պարզապես իր այդ արարքով փորձել է իր բողոքն արտահայտել ու իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ։ Նա հայտարարել է, որ մեղավոր է եւ պատրաստ է վճարել 500 հազար ռուբլի տուգանք: