Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Մուամմեր Գյունը նախ թունավորելով սպանել է երկու մանկահասակ երեխաներին, ապա որսորդական հրացանով սպանել կնոջը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:
Թուրքիայի քաղաքացին կնոջն ու երեխաներին սպանելուց հետո զանգահարել է ոստիկանություն և ինքնասպանությամբ վերջ տվել իր կյանքին: