Մխիթարյանն առանձնանում է գոլ խփելու մեծ ցանկությամբ: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Գաբալայի» նկատմամբ հաղթանակից հետո, որին չէր մասնկացել Հայաստանի հավաքականի ավագը:
«Օբամեյանգն իր երկու գոլով մեզ հաղթանակի տարավ: Երկրորդ խաղակեսում նա նաև երրորդ գոլը հեղինակեց: Ֆուտբոլիստը 4-րդ և 5-րդ գոլը հեղինակելու հնարավորություն ուներ: Նա մյուս խաղացողների համար օրինակ է ծառայում: Հուսով ենք, որ մյուս ֆուտբոլիստները կհետևեն նրան և նույնպես կսկսեն գոլ խփել: Նկատելի էր Մխիթարյանի բացակայությունը, ով նույնպես առանձնանում է գոլ խփելու մեծ ցանկությամբ»,- Տուխելի խոսքը մեջբերում է դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիներն արտագնա խաղում ադրբեջանական թիմին հաղթեցին 3:1 հաշվով, իսկ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու: