Երբեք չեմ կասկածել ուժերիս վրա: Այս մասին ասել է Ֆրանսիայի հավաքականի առաջատար Քարիմ Բենզեման՝ Հայաստանի դեմ ընկերական խաղում դուբլ հեղինակելուց հետո:
«Լավ խաղ ստացվեց, որում երկրպագուները գոլեր տեսան: Գրիզմանի հետ ավելի ու ավելի լավ ենք հասկանում միմյանց: Երբեք չեմ կասկածել ուժերիս վրա: Եթե մեկ խաղում գոլ չեմ խփում, մյուսում կխփեմ: Ցանկանում եմ Ֆրանսիայի հավաքականի կազմում տիտղոսներ նվաճել»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է L'Equipe-ն:
Հիշեցնենք, որ ընկերական խաղում ֆրանսիացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մերոնց դարպասը: