Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին' նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:
Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: