Ազգային ժողովում նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: 

 

Իր ելույթի ժամանակ ՀՅԴ պատգամավորը հակադարձեց Բագրատյանի՝ նախորդ օրը հնչեցրած տեսակետներին: Մինասյանի ելույթին միջամտեց ինքը՝ Հրանտ Բագրատյանը. «Չեմ ընդունում էս ձևը, չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսել: Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Դուք դառնում եք ինչ-որ մեկի պաշտպանը: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակների հետ: Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ խի՞ եք ընկնում, իյա»:

 

Վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և կոռեկտության կոչ արեց՝ նույնականացման քարտի համար մի վիճեք: 

 

Մանրամասն՝ Armtimes.com-ի տեսանյութում