Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց։ ԱԺ-ի՝ «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այդպես էլ նաիրիտցիների հետ չհանդիպեց։
Վերջիններս այս պահին շարժվում են դեպի Էներգետիկայի և բնական պաշարների, այնուհետև Էկոնոմիկայի նախարարություններ՝ նորանշանակ նախարարների հետ հանդիպելու ակնկալիքով։
Մանրամասն՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում