Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ ցանկանալով հանդիպել գործարանի հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Այվազյանի հետ, սակայն, հանդիպումն այդպես էլ չստացվեց:

 

Փոխարենը նաիրիտցիները հանդիպեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ, ով որպես նախարար առաջին անգամ մասնակցում էր կառավարության նիստին: Նիստից հետո նախարարը մոտեցավ նաիրիտցիներին, նրանց հետ խոսեց, ներկայացրեց, որ ինքը դեռ պետք է ծանոթանա իրավիճակին: Նախարարը գործարանի նախկին աշխատակիցներից երկու ամիս ժամանակ խնդրեց: Նաիրիտցիների համար, իհարկե, դա շատ երկար ժամանակ էր, սակայն նախարարը պնդեց, որ իրեն այդքան ժամանակ հարկավոր է՝ հարցն ուսումնասիրելու համար: Նրա խոսքով՝ «Նաիրիտի» հարցը սովորական հարց չէ, դեռ պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավոր ներդրողների հարցը և այլն: 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

 

Քրիստինա Աղալարյան