Բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն երգիչ Շառլ Ազնավուրը հրաժեշտի համերգ է տվել Մոսկվայում: Այս մասին հայտնում է sobesednik.ru-ն:

 

Զուգադիպություն է դա, թե ոչ, բայց հենց այդ նույն օրը բանտից տնային կալանքի տակ է անցել «Բաշնեֆտի» գործով ներգրավված արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը:

 

«Ինձ շատ հաճախ խնդրում են արտահայտվել հայերի մասին կամ այն ամենի մասին ինչ կապված է Հայաստանի հետ, սակայն պետք է ասեմ, որ ինքս ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ զգում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական և ռուսական արմատներով: Բայց հայերն ինձ այնպիսի սիրով են սիրում, որ այդ սիրուն պատասխանելն անհնար է: Եվ ահա թե ինչ ես կարող եմ ասել այն մարդու մասին, ում մասին ինձ հարցնում եք: Ես բարձր եմ գնահատում այն բոլոր հայերին, կապ չունի թե նրանք Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից (ինչպես Լևոն Հայրապետյանը), ովքեր մեծ ներդրում են ունեցել իրենց երկրի զարգացման գործում: Այն գործարարները, ովքեր վաստակած գումարները ներդնում են հարազատ երկրի մշակույթի, շրջակա միջավայրի և կրթության մեջ, պետք է ոչ պակաս հարգանքի արժանանան, քան երաժիշտները: Բայց ավելին, ցավոք, չեմ կարող ավելացնել: Ես բոլորովին ապաքաղաքական մարդ եմ, ով չի սիրում և չի խոսում քաղաքականությունից»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով Լևոն Հայրապետյանի վերաբերյալ sobesednik.ru-ի թղթակցի հարցին:

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ իրեն խնդրել են չեղյալ հայտարարել համերգը՝ ի հարգանս Լևոն Հայրապետյանի, Ազնավուրը ասել է. «Այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող: Ես այստեղ եմ եկել հանուն իմ հանդիսատեսի, ով այդքան ինձ սպասում է և նրանց համար շքեղ ծրագիր եմ պատրաստել: Չպետք է խառնել երաժշտությունը քաղաքականության հետ, քանի որ դրանք երկու բոլորովին տարբեր ոլորտներ են»,- ասել է շանսոնյեն:

 

Մոսկվայում կայացած ասուլիսից ներկայացնում ենք հատված: