Հանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում' ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կնվազի 6-8, արևելյան շրջաններում' 8-10 աստիճանով, ցերեկը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, կնվազի 1-3 աստիճանով, 2-3-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան' 2-5 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանում հոկտեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 30-31-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, նոյեմբերի 1-ին' +10, նոյեմբերի 2-ին' +12, նոյմբերի 3-ին' +14 աստիճան: